Ուղիղ սրտիս խորքերն հասան
Կործանեցին ու կոտրեցին
Ամբողջ սերը, որ դեռ զգում էի:
Ես լացում եմ հիմա գիտե՞ս,
Ոնց ուզում էիր ու երազում,
Ես չգիտեի, որ անխիղճ ես
Կդիմանամ տառապանքին
Մենակ երբեք դու չտխրես,
Ու քո աչքից երբե՛ք, երբե՛ք
Արտասուքներ թող չհոսեն:
Կմոռանամ մի օր ես քեզ,
Բայց հավատա չեմ մոռանա
Քո խոսքերը, որ արտասուք դառած հիմա
Լուռ հոսում են իմ աչքերից....
Отправить комментарий