ՍԵՐԸ ԵՐԱԶ Է....

Երանի երբեք ես քեզ չտեսնեի,
Ու քո խոսքերը չգերեին հոգիս,
Ու քո աչքերը, որ սեր էին տենչում,
Երբեք չնայեին ինձ այդպես հեռվից:

Ավելի լավ է, երբեք դու չասեիր,
Որ շատ ես սիրում ու էլ չես կարող 
Ապրել առանց ինձ...
Ավելի լավ է, դու լռեիր հավետ,
Քան թե հեռանայիր այսպես 
Դու անձայն ու այսքա՛ն դաժան:

Չգիտե՛մ, հիմա ինչպե՞ս ես ապրեմ
Առանց քո սիրո ու քո խոսքերի,
Գո՞ւցե սերն իրոք երազ է եղել,
Ու երազ էլ այն պետք է լոկ թողնել:


Отправить комментарий