ՔԱՐ Է ՔՈ ՍԻՐՏԸ...

Ասա ի՞նչ է, ի՞նչ քո սրտի տեղը,
Քա՞ր է, թե՞ սառույց, թե՞  ունայնություն,
Դե մի՛ լռիր դու, ասա՛  ուղղակի
Որ դու սիրտ չունես, չես էլ ունեցել...
Եթե ունենայիր այդքա՜ն դու դաժան
Երբեք չէր լինի,
Եթե ունենայիր, գեթ մի անգամ էլ
Գոնե դու կզգայիր, թե ի՞նչ է սերը,
Ինչպե՜ս են սիրում....
Ու ինչպես գժվում, երբ որ տեսնում են, 
Որ սիրած մարդը չի զգում սերը,
Ու չի հասկանում, որ սիրում ես դու
Անչափ, անսահման ու անկեղծ սիրով:

                                      Հեղինակ`  Ա. Շ.






Отправить комментарий