ԵՍ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ...ԿԱՆԱՑԻ ՎԱԽԵՐ

Երևի թե մոլորակում չի գտնվի մի մարդ, որ չվախենա որևէ բանից: Վախը բնորոշ է գրեթե բոլոր մարդկանց, սակայն հակված ենք շատերս կարծելու, որ վախկոտ ավելի շատ լինում են կանայք: ''Կնոջ աշխարհը'' անդրադարձել է արդեն, թե ինչից են վախենում տղամարդիկ, այժմ հերթը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներինն է:
Կան մի շարք վախեր, որոնք բնորոշ են միմիայն կանանց: 

1. Կանայք վախենում են, նրանք ուղղղակի սարսափում են ծերանալուց: Դա կնոջ կյանքի ամենագլխավոր վախն է: Արտաքին գրավչությունը կորցնելու զգացողությունը կանանց այն աստիճանի է սարսափեցնում, որ նրանք սկսում են չափից ավելի շատ շպարվել, հագնվել տարքին ոչ համապատասխան: Այս ձևով նրանք փորձում են հաղթահարել վախը, ինչ-որ տեղ նաև կանգնեցնել ժամանակը:
2. Կանայք շատ են վախենում կյանքում միայնակ մնալուց` չամուսանալուց: ''Տունը մնացած''  աղջկա կարգավիճակը ամենամեծ դատաստանն է կյանքում,  ցանակացած կին իրեն կատարյալ և երջանիկ է զգում, երբ կողքին իրեն սիրող տղամարդ ունի: Պետք է նկատել, որ միայնակ մնալու վախը հատուկ է նաև ամուսնացած կանանց, միայն այն միտքը, որ  սիրած տղամարդը կարող է լքել ու ուրիշին գտնել, մահու չափ վախեցնում է կնոջը:
3.Կանայք վախենում են նաև հղիությունից և ծննդաբերությունից: Շրջապատից լսված ուժեղ  ծննդաբերական ցավի մասին պատմությունները ուղղակի սարսափահար են անում կնոջը: Անորոշի հանդեպ վախը ստիպում է կանանց տագնապել եւ վատ բաներ կանխատեսել: Հղիությունը նրանց համար շատ անգամ վերածվում է հիվանդության
4.Վախ արտաքին տեսքի հանդեպ: Սա բնորոշ  է հատկապես գեր կանանց: Կանայք հակված են կարծել, որ ավելորդ քաշը և գիրությունը վանում է տղամարդկանց: Այդ վախը ստիպում է կանանց օրերով հաց չուտել, հազարավոր վտանագավոր դիետաներ պահել: Իրականում նրանք հյուծվում են և կորցնում իրենց կանացի հմայքը:
5.Աշխատանքը կորցնելու վախը նույնպես բնորոշ է կանանց, հատկապես չամուսնացած: Մանավանդ, երբ նրանք միայնակ խնամում են երեխաներին կամ ծնողներին այդ վախը ավելի է ուժեղանում, ինչը ստիպում է նրանց ավելի երկար ժամանակ անցկացնել աշխատավայրում:
6.Վախ երեխայի նկատմամբ: Սա բնորոշ է հիմնականում այն կանաց, որոնք ինչ-ինչ պատճառներով ուշ են մայրացել: Այսպիսի մայրերը, վախենում են անգամ երեխային մեկ րոպե միայնակ թողնել նրանց թվում է երեխայի հետ վատ բան կկատարվի, արդյունքում երեխան վերածվում է վախկոտ, ինքնուրույնություն չունեցող, դժվարությունները չհաղթահարող անձնավորության:


7.Կանանց մեծ մասը հակված է վախենալու սողուններից, կրծողներից և ամեն տեսակի կենդանիներից: Կանանց բնորոշ է վախենալ անգամ մոլորակիի ամենափոքր միջատներից:





Отправить комментарий