ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՆՈՋ ՕՐԱԳՐԻՑ ՄԻ ՀԱՏՎԱԾ...

Այս անգամ ինձ թվաց, թե երջանկությունս երկար կտևի, կարծեցի, թե իմն ես ու վերջապես այլևս ոչ ոք ու ոչինչ չի կարող խանգարել մեզ: Ամեն վայրկյան հիշում եմ խոսքերդ,  որ կարևոր եմ քեզ համար ու միակը: Ուզում եմ հավատալ, որ իրոք այդպես է ու ինչ տեսնում եմ կանցնի շուտով: Բայց չգիտեմ ինչու հիմա դողում եմ, քեզ կորցնելու վախը նորից համակել է սիրտս: Գուցե սխալվում եմ, իսկ գուցե իրոք կյանքում ոչինչ հավերժ չի, ու շատ մոտ է այն օրը,  երբ դու կասես ինձ <<Մնաս բարով, այլևս ոչինչ առաջվանը չի, այժմ ես նոր ընկեր ունեմ հոգու ու սրտի>>:  Այդ ժամ հավատա ես կկորցնեմ ոչ միայն քեզ, այլ ինքս ինձ, որովհետև ԴՈՒ ԱՅԴ ԵՍ ԵՄ ու կյանքն առանց քեզ նույնն է, ինչ աշխարհն առանց ինձ...



Отправить комментарий