ԻՆՉՊԵ՞ Ս ՆՐԱՆ ԿՈՂՔԻՍ ՊԱՀԵՄ

 Տարիներ շարունակ ապրել ես նույն մարդու հետ և ամեն ինչ արդեն հոգնեցրել է քեզ, փոփոխությունների ես ձգտում, բայց ոտքերդ ու ձեռքերդ կապված են ընտանեկան հոգսերով: Ստիպված սիրուհի կամ սիրեկան ես փնտրում կյանքդ թեթևացնելու, փոքր ինչ հետաքրքիր դարձնելու համար: Արդյունքում կարող ես վտանգել ու կորցնել ամեն ինչ:
Ինչո՞ ւ է այսպես, մի՞ թե հնարավոր չէ մի ամբողջ կյանք ապրել միևնույն մարդու կողքին, միշտ սիրել ու սիրված լինել: Այս ամենի համար նախ՝ փոխադարձ ուշադրություն և նրբանկատություն է անհրաժեշտ: Այլապես մի օր քնից կարթնանաս ու կտեսնես, որ սիրածդ էակը այլևս կողքիդ չէ, կսկսես անցյալդ վերանայել, և, ցավոք, կարձանագրես, որ արդեն ուշ է:
Կնոջ աշխարհը քեզ կօգնի այս հարցում: Ներկայացնում ենք 25 ամենաթեժ խորհուրդները սիրածդ մարդուն կողքիդ պահելու համար.
1.Մի մոռացեք, որ տղամարդու համար ամենից գլխավորն  այն է, որ համոզված լինի, թե դուք իրեն՝  տան տղամարդուն, ձեզանից խելացի, ինքնուրուն և ձեր տերն եք համարում:
2. Ձեր ամուսնու ներկայությամբ ուրիշ տղամարդկանց հետ երկար խոսակցություն մի սկսեք:
3. Քիչ բողոքեք ձեր ամուսնուն, նրա ուշադրությունը մի կենտրոնացրեք ձեր վրա, այսպիսի կանանցից ուղղակի փախչում են:
4. Գովաբանեք ձեր սիրած էակին, վստահություն ներշնչեք սեփական ուժերի նկատմամբ, սիրալիր եղեք նրա հետ, և հաճախ ասեք, որ սիրում եք նրան:
5. Տղամարդը միշտ ցանկանում է, որ կինը գեղեցիկ, կանացի լինելուց բացի, լինի նաև համեստ ու ամոթխած, ինչի շնորհիվ կինը տղամադու համար կդառնա սիրելի ու պաշտելի:
6. Եթե ձեր սիրելին ցանկանում է համբուրել ձեզ միշտ ուրախ վերաբերվեք դրան, անգամ, եթե տրամադրություն չունեք:
7. Միշտ ուշադիր և նրբանկատ գտնվեք ձեր ամուսնու հանդեպ, ամենակարևորը կարողացեք լսել նրան:
8. Եթե պարզեք, որ նա հրապուրված է մեկ ուրիշ կնոջով, հանդիպում է նրան, երբեք ցույց մի տվեք, որ գիտեք այդ մասին: Աշխատեք նրա սերը վերադարձնել սիրո և հավատի շնորհիվ:
9. Ձեր սիրելիի ներկայությամբ աշխատեք միշտ բարձր տրամադրություն ունենալ, միշտ ժպտացեք, եթե անգամ ուզում եք լաց լինել:
10. Ձգտեք դառնալ ավելի մաքրասեր: Փնթիությունn ու թափթփվածությունը կարող են պատճառ հանդիսանալ, որ նա մեկ ուրիշին փնտրի ու լքի ձեզ:
11. Աշխատեք լինել ավելի կանացի և սեքսուալ, երբ մենակ եք և ոչ ոք ձեզ չի խանգարում
12. Ձեր ամունու համար եղեք կուրտիզանուհի, իսկ այլ տղամարդկանց համար՝  միշտ անհասանելի:
13. Հագնվելիս հաշվի առեք ոչ միայն շրջապատի, այլ ամենից առաջ ձեր սիրելիի կարծիքը, երբեք մի հագեք այնպիսի զգեստ, որ նրան դուր չի գալիս:
14. Ձեր ամուսնուն երբեմն հաճոյախոսություն արեք, անպայման լսեք նրա խորհուրդները:
15. Հետաքրքրվեք նրա աշխատանքով, մասնագիտությամբ, ընդգծելով, որ ամենից կարևորը համարում եք նրա գործը՝  ձերը մղելով երկրորդական պլան:
16. Ձեր սիրած էակին երեխաների ներկայությամբ մի հանդիմանեք:
17. Նրան հանդիմանելու փոխարեն երբեմն կարելի է լաց լինել, բայց առանց ավելորդ տեսարանների:
18. Ուրիշների ներկայությամբ ձեր ամուսնուն փաղաքշական բառերով մի դիմեք:
19. Առանց ասելու մի վերցրեք ձեր ամուսնու անձնական իրերը, եթե անգամ դրանք պետք են ձեր տղային:
20. Մի փորփրեք ձեր սիրելիի գրպանները կամ բջջային հեռախոսը, մի հսկեք կամ հետևեք նրան, հարազատ մարդուն վերահսկելը չափազանց վիրավորական է:
21. Այնպիսի հյուրերի մի հրավիրեք, որոնց ձեր ամուսինը չի սիրում մի ընդունեք, այնպիսի հրավեր, որը նրա սրտով չէ
22. Մի խոսեք ձեր արժանիքների մասին, դա թող անեն ուրիշները:
23. Եթե երկրորդ անգամ եք ամուսնացել, երբեք մի խոսեք ձեր նախկին ամուսնու մասին և առավել ևս նրանց մի համեմատեք:
24. Ձեր ամուսնուն հաճախ ասեք, որ սիրում և հարգում եք նրա ծնողներին, երբեք անտեղի մի վիճեք նրանց հետ:
25. Աշխատեք երեխաների մեջ հոր նկատմամբ սերմանել սեր և հարգանք:
Հետևեք մեր խորհուրդների, աշխատեք ձեր կյանքը երջանիկ դարձնել, սիրած գործի մեջ ուղղակի < թաղվելով>, հավատացեք դուք ուղղակի ժամանակ չեք ունենա մտածելու երջանի՞ կ եք, թե՝  ոչ:
    

    


Отправить комментарий