Ճիշտ է երազանքը վերացական երևույթ է, բայց այն օգնում է մարդուն` գեղեցկացնում նրա կյանքը; Ըստ հոգեբանների երազելը օգնում է նաև դուրս գալ սթրեսից, երազկոտ մարդիկ ավելի երջանիկ, բավարարված և անհոգ են լինում: Առանց երազանքի դժվար է պատկերացնել կյանքը, անկախ քեզանից մարդ մի պահ հեռանում է դաժան իրականությունից, հայտնվում երազների աշխարհում, ուր բոլոր մարդիկ երջանիկ են, իսկ կյանքը` ուղղակի հիասքանչ:
Յուրաքանչյուր ոք ունի իր երազանքը, իր ամենաբաղձալի ու ամենանվիրական ցանկությունը: Երբեմն այն կարող են լինել ամենաչնչին, ուրիշների համար գուցե ամենաանհեթեթ ու ծիծաղելի, բայց երազողի համար այն լոկ ԵՐԱԶԱՆՔ է, ինչին ձգտում է հասնել ողջ կյանքի ընթացքում:Ավելի ճշգրիտ մարդու մասին կարելի է դատել նրա երազանքներով, քան նրա մտքերով:
Սովորաբար մարդիկ թաքցնում են իրենց երազանքները ուրիշներից` վախենալով, որ իմանալու դեպքում այն ուղղակի չի կատարվի: Գուցե դա մասամբ ճիշտ է, քանզի ծածուկ երազանքները ավելի շուտ են կատարվում:
Այնպես, որ երազեք շատ, ցանկացեք ավելին` ձգտեք ձեր երազանքները իրագործել, մի օր հաստատ կարթնանաք ու կտեսնեք, որ այն ինչի մասին երազել եք արդեն իսկ իրականություն է:
Отправить комментарий