ՆԱՄԱԿ ՍԻՐԵԼԻ................
Բարև սիրելիս: Գիտե՞ս, թե որքան եմ կարոտել քեզ: Ինչքան հեռու ես ինձանից, այնքան սերս գնալով ավելի է ուժգնանում:
Գիտե՞ս արդյոք, որ կարոտից ու սիրուց տխուր աչքերս, երբեք չեն դադարում արտասվել քեզ համար, երազում են տեսնել քեզ գեթ մեկ անգամ, ով գիտի, գո՞ւցե մի օր իրականացնես նրանց երազանքը....
Գիտեմ, որ չպետք է սիրեմ քեզ, պետք է մոռանամ ու ապրեմ իմ կյանքով: Բայց հասկացել եմ արդեն, որ դու իմ այն կեսն ես, որ փնտրել եմ ողջ կյանքի ընթացքում և վերջապես գտել: Հիմա հեռվից զայրանում ես իմ վրա, փորձում ետ պահել քեզ ինձնից, բայց ինչի՞, ինչի՞ այդքան ուշ հասկացար, որ պետք է չասեիր ինձ քո սիրո մասին, որ պետք է մոռանաս ու հեռանաս:
Օրերս տանջանքի ու մղձավանջի ես վերածել, վաղուց կորցրել եմ քունս ու ժպիտս: Շուրթերս միայն մի բառ ու մի անուն են ուզում շշնջալ ու դու գիտես, որ այն քո անունն է:
Ինչի՞ գողացար այն աշխարհը, որ հենց ինքդ էիր ստեղծել, քո սառնությունից ու անտարբերությունից, հավատա, որ երբեմն մրսում եմ ամառվա տապին: Գո՞ւցե սառնությունդ մի անուն ունի` մոռանալ ու մոռացնել տալ ինձ քո գոյության մասին:
Հույսը, որ ապրում է իմ սրտում հավատն է, որ կրկին կլսեմ սիրո խոսքերդ, որ նորից կժպտամ առաջվա պես: Չեմ ուզում հավատալ, որ խաբել ես, դա նման չի քեզ: Եթե լռես կմտածեմ, որ չեմ սխալվել, որ ստել ես, կործանել կյանքս...
Չեմ ուզում մոռանալ քեզ ու չեմ էլ կարող սիրելիս...
ՍԻՐՈՎ ` Ա-ՄԱՐԿ

Отправить комментарий