ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ԲՌՆԱՑՆԵԼՈՒ 11 ԺԵՍՏԵՐ

Ուզում ես իմանալ դո՞ւր ես գալիս նրան, թե՞ ոչ: Ուշադիր հետևիր նրա շարժումներին, այսպես կոչված ժեստերին, դրանք կօգնեն քեզ կռահելու արդյոք գրավո՞ւմ ես տղամարդուն:
1. Եթե նկատում ես, որ նրա ունքը անկախ իր կամքից բարձրանում և իջնում է, նշանակում է գրավել ես քո արտաքին տեսքով նրա ուշադրությունը: Ի դեպ այս ժեստը ազգություն, տարիք, սոցիալական պատկանելություն հաշվի չի առնում: Տղամարդուն դուր գալու ժեստ է համարվում նրա շրթունքների ենթագիտակցաբար փոքր ինչ բացվելը: 
2. Իսկ եթե տղամարդը քո ներկայությամբ անընդհատ ուղղում է փողկապը, վերնաշապիկի օձիքը, ժամացույցը, գոտին, մազերը նշանակում է, որ նա ուզում է քեզ ասել ''Ես ուզում եմ լավ տեսք ունենալ միայն քեզ համար'': Այս ամենը անկախ նրա կամքից է ստացվում, սա 1000 տոկոսանոց փաստ է, որ դու հետաքրքրում ես նրան:
3. Նա ակնդետ նայում է քեզ և անամոթաբար հայացքը չի կտրում քեզնից, այս ժեստը նշանակում է, որ դու անսահման դուր ես գալիս նրան, այս պարագայում ամեն ինչ հայացքն է ասում, խոսքերն ավելորդ են:
4. Իսկ եթե նա կանգնած է ոտքերը լայն բացած` ձեռքերը գոտու վրա դրված, նշանակում է ուզում է ցույց տալ, որ շատ ինքնավստահ է:
5. Քո հետ խոսելիս նրա ունքը շարունակում է թեթևակի բարձրացված մնալ ու դեմքին հաղորդել զարմացած արտահայտություն, սա շատ լավ նշան է, նշանակում է, որ դու հետաքրքիր ես նրան ու զարմացնում ես:
6. Իսկ երբ խոսելիս սկսում է շփել ճակատը, դեմքը, ասում է այն մասին, որ նա սկսում է հուզվել, նյարդայնանալ:
7.Երբ դուք միասին քայլում եք նա ձեռքը դնում է քո ուսին կամ մեջքին, նշանակում է, որ նա չի ուզում քեզ կորցնել և պաշտպանում է:
8.Խոսակցության ժամանակ նա կանգնում է ուղիղ և մի փոքր ուղղված դեպքի քեզ , նրա մկանները լարված են և նա փորձում է իր մարմինը ցուցադրել բոլոր շահավետ կողմերով: Սա ցույց է տալիս նրա ուշադրությունը քո հանդեպ:
9.Եթե դու դուր ես գալիս նրան, նա կփորձի քեզ շատ մոտ նստել, կամ երբ ոտքը ոտքին է դնում, վերևի ոտքը ուղղված կլինի դեպքի քեզ:
10. Եթե հանկարծ նա սկսում է ներվային շարժումներով խաղալ կոճակների, մատանու և այլ աքսեսուարների հետ, նշանակում է քո ներկայությամբ նա խառնվում է իրար դու գրավել ես նրան:
11. Նա քեզ է տալիս իր վերնազգեստը, պիջակը և այլ...այս ժեստը շատ բանի մասին է խոսում "դուք նրա կինն եք և այն ինչ նրան է պատկանում նաև քոնն է" :
 Այնպես որ, ուշադիր եղեք, սիրելի կանայք ժեստերի լեզուն հիանալի միջոց է բռնացնելու տղամարդուն, կռահելու նրա մտքերը:
 


Отправить комментарий