ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ''ՈՉ'' ԱՍԵԼՈՒ 7 ՆԱԽԱՆՇԱՆ

Երբեմն թվում է, թե գտել ես կյանքիդ երկրորդ կեսին, պատրաստվում ես ողջ կյանքդ կապել նրա հետ, երբ հանկարծ ի հայտ են գալիս այնպիսի նախանշաններ, որոնք ստիպում են ճիշտ ժամանակին ''ոչ'' ասել նախընտրածդ տղամարդուն: Իսկ որո՞նք են այդ նախանշանները, որոնց առկայության դեպքում չարժե ամուսնանալ տվյալ տղամարդու հետ:
Նախանշան թիվ  1. չարժե ամուսնանալ այն տղամարդու հետ, ով երբեք ձեզ հետ չի նշում իր կյանքի լավ պահերը, օրինակ` ծննդյան տարեդարձ, Նոր տարի և այլն:
2."Սիրելիս, մենք չենք կարող միասին լինել հենց հիմա''-այս արտահայտությունը ևս մեկ նշան է ուղղակի գրողի ծոցն ուղարկելու նրան: Պատճառները թերևս կարող են բազմազան լինել, բայց դա տվյալ պարագայում մղվում է երկրորդ պլան:
3. Սարսափելի խանդոտ տղամարդու հետ ևս չարժե ապրել ողջ կյանքը, այլապես մի օր կհայտնվեք այնպիսի իրավիճակում, երբ արդեն չենք ճանաչի ինքներդ ձեզ:
4.Տղամարդը, ով երբեք կնոջը ռոմանտիկ ժամադրության չի հրավիրում, այլ պարզապես բավարարվում է ''տնային'' կոչված արկածներով ևս չի կարող լինել Ձեզ համար կյանքի մշտական ուղեկից: Նման վարքագիծը վկայում է այն մասին, որ ենթադրյալ ամուսնու կյանքում կինը չնչին տեղ կարող է զբաղեցնել:
5. "Ոչ'' ասեք նաև այնպիսի տղամարդկանց, որոնք թուլություն ունեն ալկոհոլի, թմրադեղերի և կարճ շրջազգեստեների նկատմամբ, այլապես ողջ կյանքի ընթացքում ստիպված եք անտեղի կարմրելու:
6.Չարժե ամուսնանալ նաև գռեհիկ, կոպիտ պահվածքով տղամարդու հետ, որոնք քարե դար են հիշեցնում իրենց խիստ ավանդական հայացքներով, այլապես ստիպված կլինեք ողջ կյանքում ''գերի'' լինել:
7. Եվ վերջապես, մի ընտրեք այնպիսի տղամարդու, ով կարողանում է հարաբերություններ հաստատել այնպիսի կանանց հետ, ում հետ նոր է ծանոթանում:



Отправить комментарий