ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՈՐՊԵՍ ՍԻՐՈՒՀԻ ԸՆՏՐՈՒՄ ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ԿԱՆԱՆՑ

 Թվում է, թե անհեթեթություն է, երբ տղամարդիկ որպես սիրուհի ընտրում են ամուսնացած կանանց,  այնինչ նրանց շրջապատում առավել գեղեցիկ, և որ ամենակարևորն է ազատ աղջիկներ կան, որոնց հետ անկասկած պետք չէ գաղտնի հանդիպումներ փնտրել միշտ բռնվելու վախը սրտում: 
Բայց արի ու տես, որ տղամարդիկ իրենց սկբունքներն ու տրամաբանական պատասխաններն ունեն այս հարցում: Ամուսնացած կանայք երբեք որպես կանոն տղամարդուց չեն պահանջում, որ բաժանվի կնոջից: Նրանք չափազանց ողջախոհ են, երբեք չեն դժգոհում ուշադրության բացակայությունից, իրենք առաջին են շահագրգռված, որ իրենց կապը գաղտնի մնա: Հանդիպելով ամուսնացախ կնոջ հետ` տղամարդը հաստատ գիտի, որ նա հասկանում է իր վիճակը, և երբեք հեռախոսազանգերով ու անհարկի հաղորդագրություններով երբեք չի անհանգստացնի:
Բացի այդ, ամուսնացած կնոջը պահելը ֆինանսական տեսակետից առավել շահավետ է. ռեստորան տանել պետք չէ` կարող են տեսնել, իսկ թանկարժեք նվերներ չեն կարող վերցնել, այլապես ստիպված կլինեն բացատրություն տալ:



Отправить комментарий