ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ՀԻԱՍԹԱՓԵՑՆԵԼՈՒ 6 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑ

Ցանկանո՞ւմ եք փչացնել Ձեր հարաբերություններն  այն տղամարդու հետ, ով վաղուց արդեն զզվեցրել է Ձեզ և ուղղակի չգիտեք ինչպես ազատվել նրանից: Գիտե՞ք արդյոք, որ գոյություն ունեն 6 լավագույն միջոցներ Ձեր նախկին սիրելիին նյարդայնացնելու, առավել ևս նրան հիասթափեցնելու համար: Եթե այսպիսի խնդրի առջև եք կանգնած, ապա հետևեք մեր խորհուրդներին, համոզված եղեք, որ կարճ ժամանակ անց ձեր նախկին սիրեցյալը ուղղակի կփախչի ձեզանից:
1. Տղամարդիկ ուղղակի ատում են, երբ կանայք իրենց անվերջ հեռախոսազանգերով պարզապես վերահսկում են իրենց: Եթե ցանկանում եք նրան նյարդայնացնել կարող եք զանգել օրական մի քանի տասնյակ անգամ  և ասել, որ ահավոր կարոտել եք նրա ձայնը, դա նրան հաստատ հունից կհանի:
2. Տղամարդկանց ահավոր նյարդային է դարձնում  «Իսկ ինչի՞ մասին ես հենց հիմա մտածում, հաստատ, ուրիշի, չէ՞»,  այս ամենը ուղղակի կաթվածահար կանի նրան, պատկերացնում եք նրա կատաղության աստիճանը մանավանդ, որ նա այդ պահին ոչինչ էլ չի մտածում:
3. Ինչ նա անում է, երբեք մի հավանեք, շարունակ անուն դրեք, ուղղակի թևաթափ արեք նրան:
4. Շարունակ անիմաստ խանդի տեսարաններ սարքեք, տղամարդկանց դուր չի գալիս, երբ կանայք իրենցից բարձր են խոսում, անհարկի բղավեք, փնտրեք կռիվ ամենուրեք և ամեն ինչում:
5. Մի հետևեք ձեր տեսքին, տղամարդկանց ահավոր վանում են չխնամված և փնթի կանայք:
6. Ի վերջո ուզու՞մ եք, որ նա հենց հիմա փախչի ձեզնից, սկսեք անսահման հոգատարությամբ պարուրել նրան, նրա մայրիկի դերը ստանձնեք: Շարունակ հարցրեք, թե նա արդյոք վատ չի զգում իրեն, ջերմությունը չափեք, ոտքերը ջրի մեջ դրեք, փաթաթեք տաք վերմակներով, շարունակ տաք թեյ առաջարկեք և կերակրեք նրան: 
Շատերը կկարծեն, որ նման վարքը նույնիսկ գովելի է, բայց հավատացեք տղամարդիկ պարզապես կփախչեն ձեզնից և նույնիսկ ետ էլ չեն նայի: 



Отправить комментарий