ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Կյանքի նպատակն էլ հենց դրանում է՝ ապրել այնպես, որպեսզի մահից հետո էլ չմեռնես:
ՄՈՒՍԱ ՋԱԼԻԼ

Ինչպես լավ ապրած օրն է բերում երջանիկ քուն, այնպես էլ լավ ապրած կյանքը բերում է երջանիկ մահ:
ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ


Եկեք ապրենք այնպես, որպեսզի նույնիսկ գերեզմանափորը սգա մեր մահը:
ՄԱՐԿ ՏՎԵՆ


Կյանքը չի դադարում զվարճալի լինելուց, երբ մենք մահանում ենք, և չի դադարում լուրջ լինելուց, երբ մենք ծիծաղում ենք:
ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒ

Մարդու կյանքը նման է լուցկու տուփի: Նրան լուրջ վերաբերվել՝ ծիծաղելի է: Վերաբերվել անլուրջ՝ վտանգավոր է: 
ԱՆԱՆՈՒՆ ՀԵՂԻՆԱԿ                                                                           

Եթե դուք ավելի, քան մեկ օր ձեզ երջանիկ եք զգում, նշանակում է՝ ձեզանից ինչ-որ բան թաքցնում են: 
ԱՆԴՐԵ ՄՈՐՈՒԱ

Երիտասարդության տեսանկյունից կյանք` դա անվեջ ապագա է, ծերության տեսանկյունից` շատ կարճ անցյալ:  ԱՐԹՈՒՐ ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ


Կյանքը բնության հորինվածքներից ամենահրաշալին է:
 ԳՅՈԹԵ

Կյանքի մեծ հարցը՝ ինչպես ապրել մարդկանց մեջ:
ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ

Ես կարծում եմ, որ միշտ էլ արժե փրկել մարդկային կյանքը, ինչպիսի մարդ էլ որ լինի:     ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈԻ                                                                                                   

Կյանքը՝ ինչպես հեծանիվ քշելը: Որպեսզի պահես հավասարակշռությունդ, պետք է անընդհատ շարժվես: 
ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ

Կյանքը իսկականից գեղեցիկ է միայն այն ժամանակ, երբ նրանում տեղ է գտել ողբերգությունը:
ԹԵՈԴՈՐ ԴՐԱՅԶԵՐ

Կյանքը՝ ինչպես Երկիր մոլորակը: Մի օրում կարող է 360 աստիճանով շուռ գալ: 
ԱՆՀԱՅՏ ՀԵՂԻՆԱԿ



Отправить комментарий