ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՍ ՄԵՋ

Իմ աչքերի մեջ քո պատկերն է քարացել,
Արցունքներիս մեջ քո պատկերն է լուռ հոսում,
Իմ շուրթերը քո անունն են շշնջում,
Եվ իմ սիրտը միայն քեզ է երազում:

Չե՞ս հավատա, բայց պատրաստ եմ քեզ ներել,
Միայն նորից ձայնդ լսեմ, սիրելի՛ս,
Նորից տեսնեն իմ աչքերը քո պատկերը,
Ու էլ երբեք արցունքներս չհոսեն:

Հիմա, գիտեմ, լուռ նայում ես ինձ հեռվից,

Ու ժպտում ես քո մեղմ, ջղային ժպտով,
Դու ասում ես, վերադարձի՛ր սիրելիս,
Ու էլ երբեք մի՛ հեռացիր իմ կողքից:

                                                                  Հեղ.` Ա. ՄԱՐԿ



Отправить комментарий