ԻՄ ՍԻՐԵԼԻԻ ՆՄԱՆԱԿԸ

Մենք արդեն երկու տարի է, ինչ ընկերություն էինք անում, մեր սերը գնալով ավելի ու ավելի էր ուժգնանում,  արդեն չէինք պատկերացնում մեր կյանքը առանց իրար, թվում էր, թե աշխարհում ոչինչ ու ոչ մի բան չէր կարող բաժանել մեզ իրարից: Բայց մի օր նա գնաց, ավելի շուտ անհետացավ, ինքս էլ չիմացա, թե նա ինչու վարվեց ինձ հետ այդպես: Նրա հեռախոսը դարձավ անհասանելի, տանը նույնպես չկարողացա գտնել նրան, նա կարծես հօդս էր ցնդել: Նա ինձ չէր ասել ոչինչ այդ մասին, վերջին անգամ, երբ տեսա իմ Էլենին, նա սովորականի նման էր, չկար ոչ մի արտառոց  բան, որ անգամ կասկած առաջացներ նրա չսիրելու ու անհետանալու մասին:
Ես խելագարի նման ամիսներ շարունակ փնտրում էի նրան: Թափառում էի Երևանի փողոցներում, այգիներում, ինձ թվում էր, թե նա ուր որ է կհայտնվի, գոնե մի նշան, մի հուշում չկար, որ ինձ ուղղորդեր նրա գտնվելու վայրի մասին:
Ինչո՞ւ, ինչո՞ւ…. Շարունակ կրկնում էի ես, ախր ո՞ւր ես դու իմ սեր, իմ կյանքի սքանչելի,  ակնթարթ, իմ չքնաղ երազ,  մի՞թե սերը կարող է մարել մի գիշերվա ընթացում: Չէ, ես իրոք կխենթանամ, կխելագարվեմ, եթե դու չգաս...
Մայրամուտից մինչև արևածագ նա մտքով ինձ հետ էր, նրա ստվերը ինձ հետևում էր ամենուր, գնալով ավելի ու ավելի էին մարում նրան գտնելու հույսերը, ես անզոր էի դարձել ճակատագրի, ինքս իմ առջև: Բայց մի օր…
Անձրև էր, հորդառատ անձրև, ես ոչինչ չնկատելով խելագարի նման վարում էի մեքենաս, չնկատեցի, թե ինչպես հարվածեցի մի կնոջ: Երբ դուրս վազեցի մեքենայից ու գրկեցի հարվածից տուժած աղջկան` զարմանքից գոռացի: Այդ նա էր, իմ Էլենը…Բայց, ավաղ ինձ միայն թվաց: 
Ես կյանքում չէի տեսել այդպիսի նմանություն, ախր ինչպե՞ս կարող են աշխարհում երկու մարդիկ իրար այդքան նման ծնվեն: Հիվանդանոցում, երբ նա բացեց աչքերը հասկացա, որ նա բոլորովին ուրիշ կին է, իմ հույսերը, սպասումները ցավոք հoդս ցնդեցին վայրկյանների ընթացքում: Բայց հետո հասկացա, որ սա ճակատագրի նվեր էր, գուցե աստված գթաց ինձ ու ուղարկեց նրան, որ սփոփի, մխիթարի ու մոռացնել տա ինձ իմ այդքան սիրելի Էլենին:
Այդպես էլ եղավ ժամանակի ընթացքում մենք մտերմացանք, նրա ներկայությունը ուղղակի ստիպեց ինձ մոռանալ Էլենին: Ճիշտ է, նա շատ նման էր նրան, բայց միայն արտաքնապես: Բնավորությամբ նրանք շատ տարբեր էին: Չգիտեմ գուցե սիրեցի նրան, այն բանի համար, որ նման էր Էլենին արտաքուստ, բայց համոզված եմ, եթե Էլենը վերադառնա, ես երբեք նրան չեմ ների ու առավել ևս հետ չեմ ընդունի: Ես երջանիկ եմ այժմ, մենք շուտով կամուսնանք, սա իսկական աստծո պարգև է, հրաշք, որ տեղի ունեցավ դժբախտ պատահարի արդյունքում:










Отправить комментарий