ՉՎԱՌՎԱԾ ՄՈՄԵՐ ...ՕՐԱԳՐԻ ՎԵՐՋԸ


Թերթում եմ օրագրիս վերջին էջերը: Այն հույսով, որ գուցե այնտեղ թաքնված մի փոքր հույս կգտնեմ, որ կստիպի ինձ շարունակել ապրելու ու ժպտալու: Բայց ոչինչ բացի տառապանքից, տանջանքից, արցունքներից ու հալածանքից չեմ գտնում: Հիշում եմ, որքան երջանիկ էի, երբ հանդիպեցինք, ես քեզանով էի ապրում կյանքիս ամեն մի րոպեն, դու այն աշխարհն էիր, որտեղ ես ինձ տեսնում էի կյանքով ու սիրով լեցուն: Բայց դու գողացար իմ աշխարհը, ավելի շուտ քո կյանքի նկատմամբ եսասիրական պատկերացումները, կյանքը վայելելու քո խելահեղ մոլուցքը ինձ ստիպեցին հեռանալ այդ աշխարհից, որ կարծես քավարանի էր վերածվել: Ես պատրաստ էի տանելու ամեն մի տանջանք, անգամ կտտանքների էի համաձայն ենթարկվելու միայն թե չկորցնեմ այն սիրո փշուրները, որ գուցե խղճահարությունից ելնելով դու սկսեցիր տալ ինձ: Դու փոխվեցիր ինչո±ւ, ինչպե±ս այդպես էլ չհասկացա, կարծես վրեժ ունեիր կյանքի նկատմամբ, որ քո հանդեպ այնքան էլ շռայլ չէր եղել:  Ու քավության նոխազի դերը ստանձնեցի ես: Գիտեիր ինչ էլ անեիր կողքիդ կմնայի, ինչքան էլ տանջեիր ու փորձության ենթարկեիր: Բայց մի օր հասկացա, որ դարձել եմ իմ սիրո գերին, որ խեղդվում եմ, սիրո օդը, որ շնչում էի մի ժամանակ գնալով վերածվում էր ստրկության: Ես պետք է ուժ գտնեի իմ մեջ հեռանալու ու նոր կյանք սկսելու, բայց անզոր էի ...ուզում էի մեռնել ու էլ երբեք չհիշել ու չապրել այն ցավը, որ զգում էի ամեն օր: Հույսի մի փոքր նշույլ, որ ապրում էր իմ մեջ, որ ամեն ինչ լավ կլինի, ինձ եկեղեցի տարավ: Մեղքի զգացումով ես մտա Աստծո տաճար, ծնկի եկա աստվածամոր նկարի առաջ ու պատրաստ էի անդադար  շշնջելու <<Տե° ր, ների° ր ինձ...Ուժ տուր, որ հեռանամ ու կարողանամ ապրել առանց այդ հանցավոր սիրո, ների°ր, ների° ր ինձ>>: Այն մոմերը, որ վառեցի աստվածամոր նկարի առջև այդպես էլ չվառվեցին, նրանք հանգչում էին ամեն անգամ, երբ ես վառում էի, կարծես աստված չէր ընդունում ինձ, չէր ներում...Հուսալքությունը պատել էր հոգիս, ինձ ոչինչ չէր մնում անելու... ես փակեցի օրագրիս վերջին էջը, փակեցի աչքերս ու...




Отправить комментарий