ՎԻՐՏՈՒԱԼ ՍՐՏԱԿԵՐԸ

     Նրա անունը Մարկ էր: Համենայն դեպս, երբ ես ծանոթացա նրա հետ նա ինձ այդպես ներկայացավ, ավելի շուտ գրեց սոցիալական կայքերից մեկով: Ես կույրի նման հավատացի նրան, կարծում էի համակարգչից այն կողմ մի ազնիվ, պարկեշտ մարդ է ինձ գրում, մանավանդ, երբ տեսա նրա թվացյալ լուսանկարը խենթի նման սիրահարվեցի: Ողջ օրը լողում էի ինտերնետում լիներ դա համակարգչով, թե` հեռախոսով:

Մարկն ինձ հետ էր օրվա ցանկացած պահին, անգամ գիշերը գրկում էի լափթոփս և քնում, այնպիսի մի զգացողություն էր կարծես հենց նա էր իմ կողքին, ոչ մի վայրկյան չէի ուզում բաժանվել նրանից: Կյանքը սքանչելի էր թվում, նա փոխել, գեղեցկացրել էր այն, չէի պատկերացնում իմ օրը առանց նրա հաղորդագրությունների, նա օդ էր դարձել ինձ համար, առանց, որի ես ապրել ուղղակի չէի կարող:  Ես երազում էի հանդիպել նրան, բայց Մարկը ապրում էր հեռավոր Եվրոպայում, խոստանում էր, որ շուտով կգա ու մենք հավերժ միասին կլինենք: Ես սպասում էր, հավատում նրան, օրերը, ժամերը և վայրկյաններն էի հաշվում, թե երբ է գալու: 
  Բայց...Օրերն անցնում էին, նա գնալով ավելի ու ավելի քիչ էր գրում ինձ, միշտ պատճառաբանում էր, որ շատ զբաղված է լինում, ժամանակ չի գտնում: Ես հավատում էի մտածելով, որ նա իրոք զբաղված է և կարճ ժամանակ անց նորից առաջվանը կդառնա: Մարկը չէր փոխվում, նա միշտ կայքում էր լինում, բայց ես ոչ մի նամակ այլևս չէի ստանում նրանից: Ժամերով նայում էի նրա անվան տակ վառվող դեղին և կապույտ լույսին ու սպասում, որ նա կազատվի ու կհիշի ինձ: Իմ օրերը մղձավանջի էին վերածվել, ես դադարել էի ապրել լիարժեք կյանքով, դուրս չէի գալիս տանից, չէի շփվում ոչ ոքի հետ: Ես կորցրել էի իրականության զգացողությունը ապրում և շնչում էի միմիայն վիրտուալ կյանքով, հայտնվել էի համացանց կոչված սարդոստայնում ու չգիտեի ոնց վերադառնալ իրական կյանք: Ես հասկանում էի, որ նա հիմա ուրիշին է գտել, որ ես պարզապես նրա հերթական վիրտուալ ընկերուհին եմ եղել, ում նա ստել է, հուսախաբ արել, որքան էլ ցավալի էր, բայց ես պետք է հավատայի, որ վիտուալ սրիկայի զոհ եմ դարձել:  Պետք է սպանեի իմ մեջ ապրող զգացմունքները, իսկ դրա համար նախևառաջ պետք է չլինեի ես: Միակ փրկությունը իմ դարակում էր դրված, ես ուժ պետք է գտնեի ազատվելու նրանից: Ու ես գտա... Վերցրի ատրճանակը, որ եղբայրս էր թողել իր դարակում և կրակեցի....
   Ես վրիպեցի... Գնդակը չսպանեց ինձ այն ուղղակի անցավ իմ կողքով ու ջարդուփշուր արեց համակարգչի այն էկրանը, որտեղից ամիսներ շարունակ սիրո կեղծ խոսքեր էի լսել, ես սպանեցի  մի կրակոցով այն զգացմունքները, որից ազատվելը թվում էր անհնարին...
     



Отправить комментарий