.jpg)
Ու խիղճը քո կարծես քնից
Հանկարծ զարթնեց....
Ու մոլեգնած, խելագարված
Մարդու նման դու նետվեցիր
Դեպի փողոց...
Դու այլալյված ու վախվորած
Քո հայացքով ինձ փնտրեցիր

Հուսալքված ու մոլորված:
Բայց դու, ցավոք, գտար այնտեղ
Միայն մի վարդ թորշոմած,
Այն սև վարդը, որ տվել էիր հեռանալուց:
Խելագարված ու մոլեգնած դու գոռացիր,
Ծնկի եկար, ու աչքերդ երկինք պարզած
Շշնջացիր. Տե՛ր իմ աստված, դու ինձ ների՛ր:
ՀԵՂԻՆԱԿ` Շ. Ա.
Отправить комментарий