ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՆՈՋ ՕՐԱԳՐԻՑ ՄԻ ՀԱՏՎԱԾ...

Դարձյալ թերթում եմ օրագրիս  էջերը, որքա՜ն ցավ ու տխրություն կա այնտեղ, որքա՜ն տառապանք: Նորից հիշում եմ այն օրը, երբ կորցրի քեզ: Թվում էր, թե սիրո համար պայքարը կարող էր արդարացնել այն ամենը ինչ կատարվեց, բայց ոչ դու չներեցիր, գուցեև չհասկացար, որ սիրող սիրտը անկարող էր տեսնել մեկ ուրիշին քո կողքին, թեկուզ մեկ վայրկյանով: Հիշում եմ,  որքա՜ն էի վախենում կորցնել քեզ, ո՜նց էի դողում, անգամ այն միտքը, որ դու կարող ես ուրիշին միայն զանգել ինձ հունից հանում էր, դարձնում անկառավարելի: Չեմ կարող մոռանալ հրաժեշտի խոսքերը, որքա՜ն դաժան էին, որքա՜ն սարսափելի: Ես ապշել էի, ինչի±, ինչի± համար շարունակ կրկնում էի, պատրաստ էի ծնկի գալ, խնդրել, աղաչել որ չգնաս, մենակ չթողնես... Ա±խր աշխարհը ես միայն քեզնով էի տեսնում, դու կարծես այն օդն էիր, որ ես շնչում էի, ապրում, ժպտում միայն քեզանով: Դու խլեցիր ամեն ինչ, ես դադարեցի շնչել, ապրել, ժպտալ ու քնել...Քո սառնությունը ու լռությունը ավիրեց ամեն ինչ իմ մեջ: Անցան օրեր, շաբաթներ, ամիսներ....Ես դեռ հիշում եմ, դեռ սիրում, դեռ սպասում...


Отправить комментарий